Մադրիդի մոտակայքում uպանվել է Ուկրաինայի նախկին նախագաhի նախկին խորհրդականը (տեսանյութ 18+)

Մադրիդի մոտակայքում կրակոցներից սպանվել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի նախկին խորհրդական (օգնական) Անդրեյ Պորտնովը։
Իսպանիայի ոստիկանությունը հաստատել է տեղեկությունը, հայտնել է RT-ն։
«El Pais» գրել է, որ նախնական տվյալներով՝ Պորտնովը սպանվել է մոտավորապես ժամը 9:15-ին (Երևանի ժամանակով ժամը 11:15-ին): Նա վարելիս է եղել «Մերսեդես», երբ նրա վրա հարձակվել են երկու կամ երեք տղամարդիկ, որոնք հինգ անգամ կրակել են նրա մեջքին և գլխին։ Գնդակները դիպել են իրանին, որովայնին, կողքին և գլխին։
ABC-ն, վկայակոչելով ականատեսներին, նշել է, որ մարդասպանը մենակ է եղել և փախել է կրակոցների վայրից։ Նա հետախուզվում է։ Մոտակայքում կարող են լինել նրա մեկ կամ երկու հանցակիցներ, որոնք կարող են ապաստան տրամադրել։ Մեկ այլ վարկածի համաձայն՝ մարդասպանը մոտոցիկլետի վրա է եղել։
Որոշ աղբյուրներ նշել են, որ Պորտնովը սպանվել է երեխաների աչքի առջև, իսկ մյուսները հայտնել են, որ նրանք այդ պահին արդեն մտել էին դպրոց։
Նա նախկինում մեղադրվել է Ռուսաստանի հետ համագործակցության և պետական դավաճանության համար։
Տեսանյութն այստեղ