«Չարի վերջի» նման, ձագերին զիջում է այս իշխանությունը, որ լավ ապրի․ Ավետիսյան

Օրվա իշխանություններն ասում են՝ «էս էլ տանք, որ լավ ապրենք»։ Հովհաննես Թումանյանի «Չարի վերջն» է հիշեցնում այս ամենը։ Այդ մասին այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։

Նրա խոսքով՝ մի կողմից թուրքից գազ գնելու մասին ենք խոսում, մյուս կողմից՝ թուրքը կրակում է Երասխում ստեղծվող ձեռնարկության վրա, ստիպում, որ այն չգործի։

«Սոթքի ոսկու հանքավայր․ հարյուրավոր մարդիկ դարձան գործազուրկ, և այսօր թուրքը մեր երկրի տարածքում տնտեսական օրակարգ է թելադրում։ Կութում էլ արոտավայրերն են վերցնում՝ մարդկանց ստիպելով կորցնել իրենց ապրուստի միակ միջոցը»,- նշեց նա։

Ավետիսյանը հարց հնչեցրեց՝ արդյո՞ք թուրքը թողնելու է, որ մենք ապրենք։

Մանրամասները՝ տեսանյութում։