Ադրբեջանի վարչական սահմաններն ա, նախկինների օրոք ուրիշ իրավիճակ ա եղել․ ՔՊ–ական

Ե՞րբ է սկսվելու Սյունիքում սահմանազատումը. ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը չգիտի։ MediaHub-ի հարցին ի պատասխան նա, անդրադառնալով Տավուշին ասաց, որ ամբողջը հրապարակային ասված է և որևէ բան չկա ավելացնելու.

«Ժողովրդին խաղաղության տանելու ճանապարհին ենք և ամեն ինչ անելու ենք, որ տանենք, իսկ նախկինում այլ իրավիճակ էր»,– ասաց Խաչատրյանը։

Հարցին, թե Ալմա–Աթիի հռչակագիրը ինչո՞ւ նոր հայտնվեց սեղանին, Խաչատրյանը պատասխանեց, որ մի շարք իրողություններ նպաստեցին,  պատերազմները և պատերազմների վտանգը ևս առկախված են։ 

«Որ այլևս պատերազմ չունենանք և Հայաստանը տանենք դեպի խաղաղություն, Հայաստանի պետական սահմանները պետք է վերահաստատվեն և վերահաստատված սահմանները պետք է ճանաչվեն բոլորի կողմից։ Դա իրենց վարչական սահմաններն ա, նախկինների օրոք ուրիշ իրավիճակ ա եղել»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում