Ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում. Սերժ Սարգսյան

Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպում է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։
ՀՀ 3-րդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը նշել է, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին թշնամի չի համարում։
Նա հիշեցրել է, որ դեռ ապրիլի 24-ին լրագրողներին խնդրել էր, որ հանգիստ թողնեն Քոչարյանին:
«Հիմա էլ ձեզ եմ խնդրում, հանգիստ թողեք: Համենայնդեպս, ես Ռոբերտ Քոչարյանին թշնամի չեմ համարում: Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է։ Ես չեմ կարծում, որ աշխարհում գոյություն ունեն երկրներ, որտեղ նախկին նախագահները 100 տոկոսով ամեն ինչում համաձայն են իրար հետ։ Իհարկե, տարբեր հարցերում կարող ենք տարբեր կարծիքներ ունենալ, դա գործին օգնո՞ւմ է, թե՞ խանգարում է, դա էլ խնդիր է, բայց նորից եմ ասում՝ արդար կլիներ ձեր կողմից, հարցը հնչեցնել նաև երկրորդ նախագահին», - ասել է Սերժ Սարգսյանը։