Սերժ Սարգսյանը մեղադրեց ընդդիմության մեծամասնությանը

Սերժ Սարգսյանը մեղադրեց ընդդիմության մեծամասնությանը

Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հետ հանդիպում է ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա գնահատմամբ՝ շատ կարևոր հարց է, թե հիմա ո՞րն է ընդդիմության նպատակը՝ իշխանափոխություն անե՞լը, թե՞ կառավարիչի մոտ ընդդիմություն աշխատելը։

«Սա շատ կարևոր հարց է: Ընդդիմության պրոբլեմներից մեկն այն է, որ այդ ընդդիմության ճնշող մեծամասնությունն, առաջին հերթին, ուզում է տեսնել իր տեղն այդ իշխանությունում, հետո նոր` իշխանափոխություն։ Ես համարում եմ, որ հակառակը պետք է լինի»,- ասել է սարգսյանը:

Նա նաև ընդգծել է, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրում, որովհետև «այսօր չենք լուծում վարչապետի հարց, ուզում ենք իշխանափոխություն»։