Հայտնի է դարձել, թե ինչ կեֆիր է Պուտինը լրագրողներին հյուրասիրել և որքա՞ն արժի այն

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի իր բնակարանի սառնարանում պահում է Ռյազանի արտադրողի «Էկովակինո» ապրանքանիշի կեֆիր՝ 3.2% ճարպի պարունակությամբ, պարզել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Սաիդա Մեդվեդևայի և Պավել Զարուբինի նոր՝ «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան «Ռոսիա» հեռուստաալիքով կայացել է մայիսի 4-ին, ներառվել են կադրեր, որտեղ Ռուսաստանի առաջնորդը սառնարանից հանում է Վակինսկոյե գյուղատնտեսական ձեռնարկությունում արտադրված կեֆիրը։
Մանրածախ առևտրում նման կեֆիրի գինը տատանվում է 100-ից մինչև 133 ռուբլի:
Նախագահի ճաշասենյակի խոհանոցում և սեղանին կարելի է տեսնել նաև ռուսներին լավ հայտնի այլ ապրանքանիշեր՝ Carte Noire լուծվող սուրճ, Zewa թղթե անձեռոցիկներ, Kikkoman սոյայի սոուս և Kotányi համեմունքների աղացներ։ Նախագահը նաև իր խոհանոցում ունի BORK հյութաքամիչ։
Տեսանյութը՝ այստեղ