«Վան»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Նոա»-ի հետ խաղում

«Վան»-ը չպահպանեց հաղթական հաշիվը «Նոա»-ի հետ խաղում

Հայաստանի ֆուտբոլի առաջնության` Պրեմիեր լիգայի 29-րդ տուրի շրջանակներում «Վան»-ը Չարենցավանում ընդունեց «Նոա»-ին:

«Վան»-ին հաջողվեց առաջին կեսի 24-րդ րոպեին առաջ անցնել հաշվի մեջ: Գոլը խփեց Նալբանդյանը: Երկրորդ կեսի մեկնարկին` 55-րդ րոպեին, «Նոա»-ն վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ֆերեյրան: «Վան»-ը կարողացավ կրկին առաջ անցնել հաշվի մեջ, երբ Նալբանդյանը դարձավ դուբլի հեղինակ: Սակայն «Նոա»-ին հաջողվեց խուսափել պարտությունից: Հաշվի հավասարությունը վերականգնեց Սիլվան:

«Վան»-«Նոա»`2:2: