Պուտինը ասել է, որ փորձում է ուշ ժամերին չուտել. ինչո՞վ է փոխարինում սնունդը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ փորձում է ուշ ժամերին չուտել, բայց երբեմն թույլ է տալիս իրեն կեֆիր, այն էլ՝ ռուս արտադրողներից։ Պետության ղեկավարի սառնարանում նաև ֆերմենտացված կաթ կա։
Նա այս մասին խոսել է «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» նոր վավերագրական ֆիլմում։ Ֆիլմի մի հատված ցուցադրվել է «Ռոսիա 1» հեռուստաալիքի «Վեստի Նեդելի» ծրագրով։
«Կարող եմ ձեզ (խմբ.՝ մի քիչ կեֆիրով հյուրասիրել): Ես ֆերմենտացված կաթ ունեմ... Փորձում եմ այս ժամին չուտել», - «Ռոսիա» 1-ի լրագրող Պավել Զարուբինին ասել է Պուտինը՝ հաստատելով, որ այս ժամին իրեն թույլ է տալիս կեֆիր խմել:
Նախագահը հավելել է, որ իր սննդակարգում առկա կեֆիրն ու ֆերմենտացված կաթը բացառապես ռուսական արտադրության են։
«Իհարկե, էլ ո՞ւմը»։ - Պուտինը համապատասխան հարցին պատասխանեց ժպիտով։
Նկարահանումների ժամանակ պետության ղեկավարը լրագրողներին կեֆիր է հյուրասիրել։ Նախագահը խոստովանեց, որ ինքն է խոհանոցի ղեկավարը, բայց նաև օգնականներ ունի։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld