Մոսկվայի Վնուկովո օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում եւ չի ուղարկում չվերթներ

«Ռոսավիացիայի» ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն հայտարարել է, որ մայրաքաղաքի «Վնուկովո» օդանավակայանի շահագործման ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։
«Քաղաքացիական ինքնաթիռների թռիչքների անվտանգությունն ապահովելու համար Մոսկվայի ժամանակով ժամը 09:06-ից Վնուկովո օդանավակայանի շահագործման համար ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։ Օդանավակայանը ժամանակավորապես չի ընդունում կամ չի ուղարկում չվերթներ», - իր Telegram ալիքում գրել է «Ռոսավիացիայի» ներկայացուցիչը։
Նա նշեց, որ ինքնաթիռների անձնակազմերը, օդային երթևեկության կարգավարները և օդանավակայանի ծառայությունները ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները թռիչքների անվտանգությունն ապահովելու համար։