Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինայի հետ հաշտեցումն անխուսափելի է

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հաշտեցումը անխուսափելի է, դա ժամանակի հարց է, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Ինձ թվում է, որ սա անխուսափելի է՝ չնայած այն բոլոր ողբերգություններին, որոնք մենք հիմա ապրում ենք... Սա ժամանակի հարց է», - ասել է Պուտինը «Ռոսիա 1»-ի լրագրող Պավել Զարուբինին։
Կադրերը ներառվել են «Ռոսիա» հեռուստաալիքով հեռարձակվող «Ռուսաստան։ Կրեմլ։ Պուտին։ 25 տարի» նոր ֆիլմում։ Ռուսաստանի նախագահի խոսքերը մեջբերում է Vesti Telegram-ալիքը։
Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHubWorld