Եթե չլիներ սահմանազատման մասին պայմանավորվածությունը, Ադրբեջանը պատերազմ կսկսեր․ ՔՊ-ական

Այսօր ՀՀ-ն գտնվում է մի գործընթացի մեջ, որը, հուսանք, բարեհաջող ավարտ կունենա, որը բերելու է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատված փոխադարձաբար ճանաչված պետական սահման։ Երաշխիք կա՞, որ մեր սահմանը  էս դեպքում չի խախտվի, ցավոք սրտի, չկա։ Այս մասին ԱԺ հայտարարությունների ժամին հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը։

«Ինչո՞ւ սկսել սահմանազատումը Տավուշից. այս հարցը շատ են տալիս։ Որովհետև Տավուշում եղել են ադրբեջանական չորս գյուղեր, Ադրբեջանի նպատակն էր հարձակվել, վերցնել էդ գյուղերը ու ավելին։ Հիմա չի կարող անել, քանի որ կա պայմանավորվածություն։ Ուստի սահմանազատման գործընթաց  սկսելը դրական է Հայաստանի համար»,- շեշտեց ՔՊ-ականը։

Մանրամասները՝ տեսանյութում