ԵՊՀ-ի հրդեհի տուժածներից մեկը դուրս է գրվել. երկուսի վիճակը կայուն ծանր է

ԵՊՀ-ի հրդեհի տուժածներից մեկը դուրս է գրվել. երկուսի վիճակը կայուն ծանր է

Օրեր առաջ ԵՊՀ-ի մասնաշենքում հրդեհի հետևանքով տուժած երկու քաղաքացիների վիճակում փոփոխություն չկա․ կայուն ծանր են՝ վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին այսօր MediaHub-ին փոխանցեց ՀՀ ԱՆ նախարարի խոսնակ Մարիամ Ծատրյանը։

«Երրորդ տուժածը երեկ դուրս է գրվել»,- փոխանցեց նա։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 17-ին ԵՊՀ 1-ին մասնաշենքի նկուղային  հարկի սենյակներից մեկում հրդեհ էր բռնկվել։ Հրդեհի հետևանքով 1 քաղաքացի է մահացել, իսկ  երեքը տեղափոխվել էին հիվանդանոց։

Լիաննա Թորոսյան