Ո՞ր բանջարեղեններն են կանխարգելում կրծքագեղձի քաղցկեղը

Ո՞ր բանջարեղեններն են կանխարգելում կրծքագեղձի քաղցկեղը

Ըստ վիճակագրության՝ կանանց մոտ հանդիպող չարորակ ուռուցքներից ամենահաճախը կրծքի քաղցկեղն է: Ցավոք, այս հիվանդությունը հնարավոր չէ կանխատեսել, ուստի ռիսկային գոտում են հայտնվում գրեթե բոլորը: Ինչպես հայտնի է, քաղցկեղի դեմ արդյունավետ դեղամիջոց այդպես էլ դեռևս գոյություն չունի: Հաճախ քաղցկեղի առաջացման պատճառ է համարվում ժառանգականությունը, վատ սնվելը և նստակյաց կյանքը նույնպես մեծ դերակատարում ունեն: Ապացուցված է, որ ճիշտ մթերքների օգտագործումը և հատուկ վարժություններն օգնում են մի քանի անգամ կրճատել քաղցկեղի բջիջների առաջացման պատճառները:

Գազար- Գազարում առկա բետա-կարոտինը համարվել է քաղցկեղի բջիջների դեմ պայքարելու լավ «զենք»: Հետազոտությունները ցույց են տվել, որ այն կանանց մոտ, ովքեր օգտագործում են գազար շաբաթվա մեջ առնվազն 3 անգամ, 17%-ով նվազում է կրծքագեղձում քաղցկեղի առաջացման ռիսկը:

Բրոկոլի- Բրոկոլին պարզապես անփոխարինելի մթերք է յուրաքանչյուրի օրակարգում, քանի որ այն հեշտ է պատրաստել և շատ օգտակար է: Բրոկոլիի մեջ շատ է սուլֆորաֆանը՝ բուսական ծագմամբ օրգանական միացությունը, որն ունի հակաքաղցկեղային և հակաբակտերիալ հատկություններ: Հենց այդ նյութը կարող է կանխարգելել քաղցկեղի բջիջների առաջացումը, ինչպես նաև վերացնել «անցանկալի հյուրերի» օջախը:

Կաղամբ- Վերջերս ԱՄՆ-ում հետազոտություններ են կատարվել, որին մասնակցել են շաբաթական 3 անգամից ավելի կաղամբ օգտագործող կանայք: Արդյունքները ցույց են տվել, որ կաղամբի օգտագործումը 72%-ով նվազեցնում է քաղցկեղի առաջացման ռիսկը: Կաղամբն իր մեջ պարունակում է տիրոզինազու ֆերմենտ, ինչպես նաև՝ գլյուկոզինոլատներ, որոնք կարող են կանխարգելել քաղցկեղային հիվանդությունները:

Լոլիկ- Լոլիկը ձեր օրակարգը կարգավորելու ամենահեշտ և ամենահամեղ միջոցն է: Օրակարգում այս մթերքի ավելացումը կլավացնի ձեր օրգանիզմի առողջական վիճակը: Բանն այն է, որ լոլիկն իր մեջ պարունակում է լիկոպին: Այն ամենալավ հակաօքսիդանտն է, որն օրգանիզմից հանում է ազատ ռադիկալները:

Սխտոր- Սխտորը ոչ ավանդական բժշկության ամենատարածված դեղամիջոցներից մեկն է: Այն հայտնի է հարյուրավոր բուժիչ հատկանիշներով, այնպես որ՝ զարմանալի չէ, որ այն հայտնվել է մեր ցուցակում: Սխտորը պարունակում է այնպիսի նյութեր, որոնք օգնում են քաղցկեղի բջիջների դեմ պայքարում: