Խոշոր ավտովթար՝ Պռոշյան գյուղի տարածքում

Խոշոր ավտովթար՝  Պռոշյան գյուղի տարածքում

Այսօր՝ մարտի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 02։20-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհի 6-րդ կմ-ում՝ Պռոշյան գյուղի վարչական տարածքում, ճակատ-ճակատի բախվել են Երևանի բնակիչ՝ 43-ամյա Էդուարդ Շաբոյանի վարած Mercedes մակնիշի և Քասախ գյուղի բնակիչ՝ 30-ամյա Ներսիկ Խաչատրյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով Opel-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։

Վթարի մեղավորը Mercedes-ի վարորդն է, ով չթույլատրելի հատվածով մտել է հանդիպակաց երթևեկելի գոտի, վթարային իրավիճակ ստեղծել դեպի Երևան ընթացող Opel-ի վարորդի համար, ապա բախվել Opel-ին։ 

Opel-ի վարորդն աշխատում է ոստիկանության Աշտարակի բաժնի անչափահասների բաժանմունքի պետ։