Ֆինլանդիայում մարդակեր փողոցային կատու են բռնել. մանրամասներ

Ֆինլանդիայում մարդակեր փողոցային կատու են բռնել. մանրամասներ

Ֆինլանդիայում Ուուսիմա նահանգի հիվանդանոցի աշխատակիցները մարդակեր կատու են բռնել։ Այս մասին հայտնում է MTV Uutizet-ը։

Կենդանին, որը սնվում էր դիահերձարանում գտնվող մնացորդներով, բռնել են Վանտաա քաղաքի բժշկական հաստատության աշխատակիցները։

Նրանց խոսքով՝ կատուն մտել է, այսպես կոչված, ժամանակավոր պահեստ՝ բակում գտնվող սովորական պահեստ, որտեղ սառնարանային խցիկներ են տեղադրվել։

Հիվանդանոցից հրաժարվել են նշել, թե մահացածներից քանիսն են վիրավորվել կենդանու կողմից: Պարզաբանվում է, որ կատուն փողոցային կատու է եղել և չի պատկանել կլինիկային կամ աշխատակիցներից որևէ մեկին։ Այս պահին նրան տեղափոխել են ապաստարան։ «Դատելով նրա անմխիթար արտաքինից և վատ վիճակից՝ ոչ ոք նրան չէր ուզում», - ասում է ապաստարանի աշխատակից Մարի Հարոն:

Միջադեպը ներկայումս հետաքննում է ոստիկանությունը։ Նրանք հրաժարվեցին մեկնաբանել կատարվածը, սակայն ասացին, որ նոր հանգամանքներ բացահայտելու դեպքում կտեղեկացնեն հանրությանը։