Զելենսկին հինգ երկրներում պաշտոնանկ է արել դեսպաններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպաններին հինգ երկրներում՝ Վրաստանում, Սլովակիայում, Պորտուգալիայում, Իրանի Իսլամական Հանրապետությունում և Լիբանանում։ Այս մասին են վկայում նախագահի աշխատակազմի կայքում հրապարակված համապատասխան հրամանագրերը։
Զելենսկիի ազատման հրամանները վերաբերում են՝
Վրաստանում դեսպան Իգոր Դոլգովին
Սլովակիայում դեսպան Յուրի Մուշկոյին
Պորտուգալիայում դեսպան Իննա Օգնիվեցին
Իրանի Իսլամական Հանրապետությունում դեսպան Սերգեյ Բուրդիլյակին
Լիբանանի Հանրապետությունում դեսպան Իգոր Օստաշին։