Ամեն ինչ կանենք 3 միավորով տուն վերադառնալու համար. Էդգար Բաբայանն՝ Ուկրաինայի դեմ խաղի մասին

Ամեն ինչ կանենք 3 միավորով տուն վերադառնալու համար. Էդգար Բաբայանն՝ Ուկրաինայի դեմ խաղի մասին

Դանիական «Վեյլեի» կիսապաշտպան Էդգար Բաբայանը, որը տևական դադարից հետո հրավիրվել է Հայաստանի հավաքական, Ուկրաինայի դեմ խաղից առաջ մասնակցել է մամուլի ասուլիսին և պատասխանել լրագրողների հարցերին։

Ինչպես փոխանցում է Armsport.am-ը, Բաբայանն ասել է․

«Շատ ուրախ եմ, որ վերադարձել եմ հավաքական: Պատրաստվում ենք վաղը լավ խաղ անցկացնել: Գիտեմ, որ Ուկրաինան շատ ուժեղ թիմ ունի, բայց մենք պատրաստ ենք ու ամեն ինչ կանենք 3 միավորով տուն վերադառնալու համար:

Գիտենք, որ ամեն խաղ դժվար է: Այս խմբում բոլոր թիմերն էլ շատ ուժեղ են ու յուրաքանչյուր խաղին պետք է լավ պատրաստվենք: Վաղն էլ պատրաստ կլինենք ու կփորձենք հաղթել: Գիտենք՝ հեշտ չի լինելու, բայց մենք պետք է փորձենք մեր ֆուտբոլը ցուցադրել»,- ասել է Էդգար Բաբայանը:

Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 11-ին Լեհաստանում և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։