Ես վստահություն չունեմ ձեր վկայակոչած փաստերին. նախարարը՝ պատգամավորին
Նորքում տասնյակից ավելի մանկավարժական կոլլեկտիվներ զեկուցում էին Ավինյանի քարոզարշավին մասկանցելու մասին, սա ունի միայն մեկ բնութագիր ՝ վարչական ռեսուրսի չարաշահում։
Ինստիտուցիոնալ որևէ կառույց արդյո՞ք պատասխանատվություն կրել է ձախողված դասագրքերի տպման համար։ Քանի՞ ուսուցիչ է 400,000 դրամ աշխատավարձ ստանում։ Այս հարցերը ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Արձագանքելով հարցին, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշեց, որ վարչական ռեսուրսի կիրառման հարց չկա.
«Ես վստահություն չունեմ ձեր վկայակոչած փաստերին։ Այդտեղ ներկայացված որևէ թիվ չի համապատասխանում իրականությանը»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է դասագրքերի խնդրին, նախարարն ասաց, որ այդ գործընթացը չի ձախողվել։
«Մենք ունենք 40 տոկոսի խնայողություն։ Ինձ տպարանների ներկայացուցիչներն ասել են, որ տարիներ շարունակ չեն մասնակցել մրցույթին, քանի որ ապարդյուն կլիներ։ Գրքերի բովանդակությանը կխնդրեմ ծանոթանալ՝ նոր բողոքել։ Կամավոր ատտեստավորման հետ կապված մենք ունենք 1562 ուսուցիչներ, որոնք բարձացված վարձավճար են ստանում։ Մի քանի տասնյակ ուսուցիչ ունենք, ովքեր ստանում են 400,000 և ավելի աշխատավարձ»,- թվարկեց Անդրեասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում