Ինձ անհիմն չեն կպնի․ Արսեն Թորոսյանը՝ ՔՊ-ի կողմից իրեն «զոհաբերելու» մասին

Ո՛չ, ինձ հարցաքննության չեն կանչել։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։

Նա նշեց, որ իր բարձրացրած հարցերը շարունակում են մնալ ուժի մեջ։

Հարցին, թե արդյո՞ք պետական ապարատի վատ աշխատելու վերաբերյալ իր մտահոգությունը ներկայացրե՞լ է Նիկոլ Փաշինյանին, Արսեն Թորոսյանը պատասխանեց՝ ես լավ հարաբերություն ունեմ մեր թիմակիցների հետ։

Մեկ այլ հարցի, թե արդյոք ինքը վատ չի զգում, որ աշխատում է մի համակարգում, որն, իր խոսքով, լավ չի աշխատում, Արսեն Թորոսյանը պատասխանեց՝ ինքն այդ թիմի ակունքներում է կանգնած։

«Մեր հարցուպատասխաններից դուք կարող եք տեսնել, թե ինչպես ենք աշխատում։ Իհարկե, շարունակում եմ քննադատել որոշ դեպքեր»,- ասաց նա։

Արսեն Թորոսյանը վստահեցրեց՝ անհիմն իրեն չեն կպնի, «չեն զոհաբերի»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե մեծ ողբերգություն չի, որ Արսեն Թորոսյանը չի հավատում պետական ապարատին, Թորոսյանը պատասխանեց՝ ասել է, ասել է։

Հարցին, թե ինքը ՔՊ-ում ընկերներ ունի՞ առհասարակ, Արսեն Թորոսյանը պատասխանեց՝ իսկ դո՞ւք։

Մանրամասները՝ տեսանյութում։