Տեղի է ունեցել Գերմանիայի հեռացող կանցլեր Շոլցի և նրա կաբինետի հրաժեշտի արարողությունը (տեսանյութ)

Տեղի է ունեցել Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա կաբինետի հրաժեշտի արարողությունը
Բեռլինում տեղի է ունեցել Գերմանիայի հեռացող կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա կաբինետի հրաժեշտի արարողությունը:
Ջահերով և նվագախմբով հանդիսավոր արարողությունը պրուսական ավանդույթին նվիրված հարգանքի տուրք է և Գերմանիայում ականավոր քաղաքացիական քաղաքական գործիչներին շնորհվող բարձրագույն ռազմական պատիվը։
Ավանդույթի համաձայն՝ ճանապարհվող յուրաքանչյուր անձ կարող է ընտրել երեք երաժշտական ստեղծագործություն, որոնք նրա համար կկատարի Բունդեսվերի նվագախումբը։ Շոլցը ընտրել է The Beatles-ի «In My Life» երգը, Յոհան Սեբաստիան Բախի Երկրորդ Բրանդենբուրգյան կոնցերտը և ամերիկացի երգչուհի Արետա Ֆրանկլինի «Respect» ստեղծագործությունը։
Այսօր Բունդեսթագը կհաստատի Գերմանիայի նոր կանցլեր, Քրիստոնեա-դեմոկրատական միություն/Քրիստոնեա-սոցիալական միություն դաշինքի առաջնորդ Ֆրիդրիխ Մերցի կառավարության կազմը։
Կադրերն այստեղ