Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» տաճարում տեղի է ունեցել եզդիների Նոր տարվա տոնակատարությանը

Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» տաճարում տեղի է ունեցել եզդիների Նոր տարվա տոնակատարությանը

Այսօր մարզպետ Դավիթ Խուդաթյանն ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանի, Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ Ակնալիճ գյուղի «Մալաքե Թաուսի և 7 հրեշտակների» եզդիական տաճարում մասնակցեց եզդիների ազգային Նոր տարի՝ Մալաքե Թաուսի տոնակատարությանը, որն ամեն տարի նշվում է ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը:

Եզդիների կարևոր տոներից մեկը գլխավոր տաճարում նշելու և օրհնություն ստանալու եկած տարբեր երկրների եզդիական համայնքների ներկայացուցիչներին մարզպետը շնորհավորեց՝ մաղթելով, որ մեր դարավոր եղբայրական հարաբերություններն էլ ավելի կոփվեն՝ խաղաղության հանդեպ միասնական ձգտումներով։

Տաճար այցի ընթացքում մարզպետ Դավիթ Խուդաթյանը գրառում կատարեց հիշատակությունների մատյանում:

ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ