Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաևին

Տիգրան Խաչատրյանն ընդունել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաևին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ սեպտեմբերի 6-ին, ընդունել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Տնտեսության եւ ֆինանսական քաղաքականության հարցերով Կոլեգիայի անդամ-նախարար Բակիտժան Սագինտաեւի գլխավորած պատվիրակությանը:

Ֆիննախից հայտնում են, որ նախարար Խաչատրյանը, ողջունելով ներկաներին, բարձր է գնահատել ԵՏՀ գործունեությունը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում անդամ երկրների միջեւ համագործակցության ու առեւտրատնտեսական կապերի ընդլայնման տեսանկյունից:

Բակիտժան Սագինտաեւն իր հերթին նշել է, որ Հայաստանը եւ ԵԱՏՄ-ն երկարամյա հաջող համագործակցության փորձ ունեն, ինչի շրջանակում բազմաթիվ համատեղ ծրագրեր եւ նախաձեռնություններ են իրականացվել: Նա ողջունել է ներկա տնտեսական իրավիճակում ՀՀ կառավարության՝ բիզնես միջավայրի բարելավմանն ու մասնավոր ներդրումների խթանմանն ուղղված քայլերը, կարճաժամկետ եւ երկարաժամկետ գործողությունների ծրագրերը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ տնտեսական եւ բիզնես ներդրումների ներգրավման եւ փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարաբերությունների զարգացման, ինչպես նաեւ կայուն գործընկերային կապերի ամրապնդման վերաբերյալ հարցեր: