Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում մեդալ չնվաճեցին

Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում մեդալ չնվաճեցին

Կատարի մայրաքաղաք Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Հայաստանի ներկայացուցիչներ Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը օղակների վարժության եզրափակիչում մեդալ չնվաճեցին:  

Արթուր Ավետիսյանը եզրափակիչում վաստակեց 14.733 միավոր և զբաղեցրեց 4-րդ տեղը:

Վահագն Դավթյանը 14.466 միավորով 7-րդն է:

Հիշեցնենք, որ աշխարհի գավաթի առաջին փուլում Արթուր Ավետիսյանը դարձել էր բրոնզե մեդալակիր։