Քաղաքական շոու է, Արտակ Գալստյանին Երևանի ավագանու ընտրությունների ֆոնին են բերման ենթարկել

«Հանրային ձայն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սմբատ Մաթևոսյանը MediaHub.am-ի հետ զրույցում ներկայացրեց, թե ինչպես է բերման ենթարկվել նույն կուսակցության անդամ Արտակ Գալստյանը, որը մեղադրվում է շորթման մեջ։

Նա տեղեկացրեց, որ փորձել են վախի մթնոլորտ ստեղծել, քանի որ եթե իրեն հրավիրեին, ապա ինքը կներկայանար։

«Եթե ցուցմունք էր, կտար, եթե մեղադրանք էր, կառաջադրեին։ Արհեստական շոու էր, ոստիկանները փաստաբանական գրասենյակի մոտից մասկաներով տարան, ջարդրտելով։ Դա արեցին, որ ժողովուրդը վախենա, իրենք էլ իրենց քաղաքական հրահանգը կատարեին»,- նշեց նա։

Մաթևոսյանն ասաց, որ մեղադրանքներին ծանոթ չէ, բայց բոլորն էլ գիտեն, որ բողոք ներկայացրած Տիգրան Արզաքանցյանը «մախինատոր է»։

«Ի՞նչ կարա էդ մարդը բողոքի։ Ես ինչքան գիտեմ՝ ինքը սնանկ ճանաչված մարդ է, իրենից ո՞նց փող կուզի իրավապաշտպան, գրագետ մարդը։ Սա սուտ է։ Էդ մարդը բանկեր է գցել, եթե տենց բան կա, թող հելնի, հերքի»,- նշեց նա։

Ըստ մեր զրուցակցի՝ այս ամենը կապված է Երևանի ավագանու առաջիկա ընտրությունների հետ․ «Հանրային ձայնը» մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին։

Մանրամասները՝ տեսանյութում։