Ինտիմ հարաբերություննների երեք լեզու. ինչպես հասկանալ որն է ձեզ ավելի հարմար

Սեքս-ակտիվիստ Սաշա Կազանցեւան անդրադարձել է երեք սեռական լեզուների տեսության գոյությանը.
Շոշափելիություն - Մարդկանց առաջին մեծ խումբը հիմնականում շոշափելի փորձառություններ է ստանում սեքսից: Արտաքին հրահրիչները ավելի հավանական է, որ շեղեն ուշադրությունը, իսկ սեքսը զգացվում է սենսացիաների միջոցով: Նման մարդիկ կարող են մերժել սիրախաղերը, քանի որ առաջին պլան է մղվում ֆիզիկական շփումը։
Խաղ - Շատ են նաև նրանք, ովքեր հաճույք են ստանում հիմնականում հոգեբանական սենսացիաների շնորհիվ՝ որոշակի դերեր և իրավիճակներ խաղալով։ Նման հարաբերություններում ամենից հաճախ զուգընկերները ոչ միայն սեքսով են զբաղվում, այլ նաև ստեղծագործում են։
Մտերմություն - Եվ կան մարդիկ, ում համար ամենակարևորը զուգընկերոջ կամ զուգընկերուհու հետ համատեղ գործողությունների փորձն է: Ահա թե ինչպես է դրսևորվում «ինտիմ հարաբերությունների լեզուն»։ Միանգամյա շփումներում կարող եք դերեր ապրել կամ մարմնական հաճելի սենսացիաներ ստանալ, սակայն մտերմությունը հասանելի է միայն նրանց, ովքեր երկարաժամկետ հարաբերությունների մեջ են։