ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է, քննչական գործողություններ են իրականացվում

Հայ հեղափոխական դաշնակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գերասիմ Վարդանյանը ձերբակալվել է, քննչական գործողություններ են իրականացվում։ Այս մասին 24News-ին ասել է նրա փաստաբան Բենիկ Գալստյանը։
Փաստաբանը դժվարացավ նշել, թե կոնկրետ ինչ հիմքով է Վարդանյանը ձերբակալվել, ու նշեց, որ ավելի ուշ տեղեկություն կհայտնի։ «Որևէ ապօրինի բան չի արել, բացարձակ», - նշել է պաշտպանը։
Գալստյանը դեռևս տվյալ չուներ՝ արդյո՞ք ՀՅԴ անդամին կալանավորելու միջնորդություն ներկայացվել է դատարան։
Հիշեցնենք, որ Երևանի տարբեր հատվածներում բողոքի գործողություններ են իրականացվում։