Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու

Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու

Արագածոտնի մարզի Կոշ բնակավայրում փետրվարի 12-ի ժամը 13:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է ուսումնական վարժանք, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ:

Այս մասին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից՝ բնակիչներին խնդրելով չանհանգստանալ։