Խուզարկել են ԲԴԽ նախկին նախագահի բնակարանն ու ամառանոցը

Mediahub-ի տեղեկություններով՝ իրավապահ մարմինները խուզարկել են ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի բնակարանը, ամառանոցը և ավտոտնակը։
Մենք նաև տեղեկացանք, որ Վարդազարյանն այս պահին գտնվում է Քննչական կոմիտեում։
MediaHub-ը փորձեց, այդուհանդերձ, կապ հաստատել Ռուբեն Վարդազարյանի հետ, սակայն նրա համարին կատարած մեր զանգերին պատասխանող չեղավ, հավանաբար հեռախոսն առգրավել են։
Մեզ ասացին՝ կնոջ հեռախոսը նույնպես քննիչների մոտ է։
Քննչական կոմիտեից ևս մեկնաբանություն ստանալ չհաջողվեց, որ հասկանանք՝ ինչ գործի շրջանակներում են խուզարկել ԲԴԽ նախագահի բնակարանը։ Իմանալուն պես՝ կտեղեկացնենք։
Վահե Մակարյան