Արցախը հանձնեցիք, չե՛ք մարսելու. քաղաքացին՝ Աշոտ Փաշինյանին (տեսանյութ)

Օգտատեր Հակոբ Բերբերյանը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես է ինքը մոտենում ռեստորաններից մեկում ընթրող Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին և բացականչում՝ «Արցախը հանձնիք, չեք մարսելու, չես մարսելու»։
Հիշեցնենք, որ Հակոբ Բերբերյանին «Նիկոլ, դավաճան» գոռալու համար բերման էին ենթարկել Կենտրոնի ոստիկանական բաժին:
3 ժամ պահելուց հետո Հակոբ Բերբերյանին ազատ են արձակել՝ կազմելով վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։ Սա դեռ ամենը չէ, մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Բերբերյանը Փաշինյանի տիկնոջ տարեդարձի արարողության ժամանակ եղել է նույն «Դառգետ» ռեստորանում։ Երեկոն անցնցում չի անցել, հարակից սեղաններից մեկում նստած Բերբերյանը կսել է բղավել. «Արցա՜խ, Արցա՜խ, Արցա՛խ…»: Ըստ լուրերի՝ այս արարքից հետո Բերբերյանին հեռացրել են աշխատանքից, բայց հանրային բարձրացող աղմուկից հետո հետ կանչել։
Տեսանյութն՝ այստեղ