Էրդողանը ստորագրել է Շուշիի հռչակագիրը

Էրդողանը ստորագրել է Շուշիի հռչակագիրը

Թուրքիայի  պետական պաշտոնաթերթում (Resmigazete) հրապարակվել է Շուշիի հռչակագիրը։

Թուրքական Anadolu–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից ստորագրվելուց հետո Շուշիի հռչակագիրը տեղադրվել է Resmigazete–ում՝ դրանով ազդարարվելով հռչակագրի ուժի մեջ մտնելը։

Նշենք, որ 2021 թվականի հունիսի 15–ին Արցախից բռնազավթված Շուշիում Ադրբեջանի եւ Թուրքիայի նախագահները ստորագրել են երկկողմ հարաբերություններում աննախադեպ համաձայնագիր, որը ստացավ Շուշիի հռչակագիր անվանումը։