Ընդդիմության հերթական «կարմիր գիծը» «կանաչեց»

Սահմանագծման և սահմանազատման կանոնակարգը վավերացվեց:
Ազգային ժողողվի խորհրդի որոշմամբ հարցը կներառվի ԱԺ հերթական նիստերի օրակարգում։
Թեպետ քննարկման ժամանակ ընդդիմության ներկայացուցիչները մատնանշել են Հայաստանի համար սպառնալիք հանդիսացող բազմաթիվ փաստեր, այնուամենայնիվ 5 կողմ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ, սահմանագծման և սահմանազատման կանոնակարգը վավերացվեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։
Կանոնակարգի բովանդակության մասին վերստին խոսելու անհրաժեշտություն չկա. փաստաթղթին, դրա ռիսկերին անդրադարձել եմ տասնյակ անգամներ:
Հիմա ավելի տեղին է անդրադառնալ խորհրդարանական ընդդիմությանը, Կանոնակարգի դեմ փողոցում պայքար ծավալող Սրբազան շարժմանը:
Այս հարցը նրանց կողմից համարվել էր «կարմիր գիծ», անգամ ակնարկներ էին հնչել մանդատները վայր դնելու մասին:
Սակայն, ինչպես տեսնում ենք, «կարմիր գծերը» նույնքան հարաբերական են ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերություններում ամեն ինչ զիջող իշխանության, այլ նաև խորհրդարանական ընդդիմության համար:
Էլ չեմ խոսում Սրբազան պայքարի մասին, որի խոսքերը պայքարի նոր հանգրվանի, «աշունը Մայիսի 9-ի սպասումների փուլ դարձնելու մասին» պարզապես փաստազուրկ իրականություն են:
Երկրում ստեղծվել է մի իրավիճակ, որը պահանջում է միանգամայն նոր ընդդիմադիր առաջնորդություն:
Սուրեն Սուրենյանց