ՔՊ-ականներն Ալիևին չհակաճառելը դարձրել են «հոբբի»

ՔՊ-ականներն Ալիևին չհակաճառելը դարձրել են «հոբբի»

Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանի սահմանազատման հանձնաժողովի նիստը շուտով կկայանա Մոսկվայում:

ՔՊ-ականների վարած քաղաքականությունն ունի ուրույն ձեռագիր՝ հրապարակայնորեն հայտարարել, որ Արցախը Հայաստան է և վերջ, իսկ կուլիսային պայմանավորվածությունների արդյունքում գնալ հայկական կողմի՝ Հայաստանի ու Արցախի համար կործանարար զիջումների:

Շուտով Մոսկվայում կայանալու է սահմանազատման հանձնաժողովի նոր նիստ և ՀՀ քաղաքացիներն այդպես էլ չեն իմանալու, թե փակ դռների հետևում ինչ են քննարկում ՔՊ-ականներն ու ադրբեջանցիները: Հայ ժողովուրդը միայն պոստֆակտում է տեսնում, թե ինչ են խոստացել Բաքվին և Անկարային ՀՀ գործող իշխանություններն ու ինչ աղետալի արդյունքների են հանգեցրել այդ գաղտնի պայմանավորվածությունները:

2018թ.-ից ի վեր ՔՊ-ականները տվել են տնտեսական, սոցիալական կյանքի բարելավման, Արցախի և հայոց բանակի ամրապնդման բազմաթիվ խոստումներ՝ այսօր ՀՀ քաղաքացիները, ադեկվատ քաղաքացիները կարող են համոզվել, որ խոստումների ճնշող մեծամասնությունը կյանքի չեն կոչվել՝ դրանք ֆեյք էին՝ ՔՊ-ականների նախընտրելի գործիքակազմերից մեկը:

Ընդդիմությունը շարունակում է պայքարը գործող իշխանություններին հեռացնելու և Արցախի ու Սյունիքի հայաթափումը թույլ չտալու համար: Ալիևն արդեն «մոռացել» է ղարաբաղյան հարցի մասին՝ Բաքվից հնչում են տարածքային անհիմն պահանջներ արդեն Սյունիքի մարզի նկատմամբ: ՀՀ գործող իշխանությունները լռում են՝ Ալիևին չհակաճառելը դարձնելով «հոբբի»:

Վահրամ Բագրատյան