Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Ռուսաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

Չորեքշաբթի 2,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սախալինի հարավում. «Ինտերֆաքս»-ին հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի միասնական երկրաֆիզիկական ծառայության Սախալինի մասնաճյուղից։

«Չորեքշաբթի տեղական ժամանակով ժամը 17:12-ին (Մոսկվայի ժամանակով 09:12-ին) 2,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Սինեգորսկ գյուղից (Յուժնո-Սախալինսկի արվարձան) 8 կմ հյուսիս-արևմուտք, 5 կմ խորության վրա»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Սինեգորսկում և Դոլինսկի շրջանի Բիկով գյուղում զգացվել է մինչև երկուսից երեք բալ ուժգնությամբ սեյսմիկ իրադարձություն։ Ոչ ոք չի տուժել, վնասներ չկան։ 

Իրադարձություններին ավելի արագ հետևելու համար բաժանորդագրվեք՝ MediaHub1world