Ձևավորում ենք միավորում, որը կպաշտպանի երկիրն ու կհեռացնի այս իշխանությանը․ Բազեյան

Նախաձեռնել ենք ձևավորել կամավորականների, զինվորականների, աշխարհազորայինների և պահեստազորի զինվորականների միավորում։ Միավորելու ենք բոլոր այն ազատամարտիկներին, որոնք իրենց ներդրումն են ունեցել հայրենիքի պաշտպանության գործում։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց Երևանի նախկին քաղաքապետ, քաղաքական գործիչ Ալբերտ Բազեյանը։

Նա տեղեկացրեց, որ այս միավորումը կանգնելու է զինվորի կողքին, պաշտպանելու է հայրենիքն ու ազատագրելու է բռնազավթված տարածքները։

«Մեր երկրորդ խնդիրն է լինելու մեր օրինակով նպաստել, որ առողջ քաղաքական ուժերը միավորվեն, ստեղծեն միասնական համահայկական դաշինք։ Մենք էլ կհամագործակցենք այդ դաշինքի հետ, կայցելենք մարզեր, տեղերում կբացենք մասնաճյուղեր, ու մի գեղեցիկ օր կոչ ենք անելու ոտքի հանել մեր ժողովրդին և պահանջելու ենք այս իշխանության հեռացումը։ Կձևավորվի ժամանակավոր կառավարություն։ Այդ կառավարության ղեկավարը չի լինի ՀՀ նախկին ղեկավարներից և ոչ ոք»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։