Անհրաժեշտություն է առաջացել վերանայել շաբաթական դասաժամերի քանակը. նախարար
Կրթական համակարգի նոր չափորոշիչները մի շարք նոր պահանջներ են առաջադրում ուսուցիչներին, որոնք կապված են գնահատման համակարգի փոփոխության, դասի պլանավորման և անցկացման և մի շարք այլ նոր խնդիրների հետ։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Անհրաժեշտություն էր առաջացել վերանայել շաբաթական դասաժամերի քանակը, դրանով իսկ ժամանակ ազատել մյուս կարևոր գործերի համար։ Ներկայումս ծանրաբեռնվածությունը կազմում է 22 ժամ, ինչը պրակտիկորեն թույլ չի տալիս տվյալ խնդիրները լուծել։ Առաջարկվում է 1-4 դասարանի ուսուցիչների դասաժամերը դարձնել 18, իսկ 5-12 դասարանի ուսուցիչների դասաժամերը շաբաթական նվազեցնել և հասցնել 20-ի։ Այս ամենը կհանգեցնի տարրական դասարանների ուսուցիչների 1 դրույքի վարձատրության 20% աճին, իսկ 5-12 դասարաններում՝ 10% աճին»,- ներկայացրեց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում