Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար․ Արշակ Կարապետյան

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը կոչով դիմել է աշխարհի բոլոր երկրների հայերին․
«Մեր երկրի և տարածաշրջանի շուրջ տեղի ունեցած վտանգավոր զարգացումների ականատեսը եղանք, Արցախի սարսափելի դժբախտությանը, որը տեղի ունեցավ ՀՀ իշխանության վախկոտության ու դավաճանության արդյունքում։ Նրանք թողեցին արցախցիներին ճակատագրի քմահաճույքին, լուծարեցին Արցախի ՊԲ-ն։ Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները Հայաստանի ղեկավարության թուլամորթության և դավաճանության հետևանքն են։ Ինձ հեռացրել են պաշտպանության նախարարի պաշտոնից կրակ բացելու հրաման տալու համար։ Ես հայտարարում եմ, որ, առաջին՝ քաղաքական գործունեություն եմ սկսում։ Երկրորդ՝ ստեղծել քաղաքական շարժում, որի նպատակն է Հայաստանը ներքին և արտաքին թշնամիներից ազատագրելը, որին կարող եք միանալ նաև դուք։ Երրորդ՝ ստեղծել ապահով, անվտանգ համակարգ Հայաստանի պետության պահպանման և զարգացման համար»։
Ավելին՝ տեսանյութում։