Երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխան ևս մահացել է

Երկրաշարժից զոհված հայ ամուսինների մանկահասակ երեխան ևս մահացել է

Ինչպես MediaHub-ը երեկ հայտնել էր, Թուրքիայի Մալաթիա քաղաքում երկրաշարժի հետևանքով հայ ամուսիններ են զոհվել։

Մեր տեղեկություններով հիվանդանոցում մահացել է նաև նրանց մանկահասակ երեխաներից մեկը։

Նշենք, որ այս պահի դրությամբ Թուրքիայում ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը կազմում է 3381, վիրավորներինը՝ 20436։