Քարդաշյան-Ջեներ ընտանիքը ներկայացրել է սուրբծննդյան բացիկը և հայտնվել քննադատության թիրախում

Քարդաշյան-Ջեներ ընտանիքը ներկայացրել է սուրբծննդյան բացիկը և հայտնվել քննադատության թիրախում

Ամեն տարի Քարդաշյան-Ջեներ ընտանիքը ներկայացնում է սուրբծննդյան բացիկը, և այս տարի ներկայացնելով նորը՝ նրանք հայտնվել են քննադատության թիրախում:

Լուսանկարները, որոնք Քիմը հրապարակել է իր էջում, անմիջապես քննադատության են արժանացել մեկնաբանություններում։ Երկրպագուները սկսել են ծաղրել այն փաստը, որ բոլոր քույրերը կարծես տարբեր տեսախցիկների նայելիս լինեն, և ընդհանրապես թվում է, որ աղջիկները պարզապես չեն գտել մեկ ընդհանուր նկար, որում բոլորը գեղեցիկ կլինեին, և որոշել են բոլորին Ֆոտոշոփով միացնել տարբեր լուսանկարներից: Բացի այդ, Քայլին միակն է, որը դուրս էր ընդհանուր թեմայից և այլ կերպարով էր ներկայացել, ինչի համար նա նույնպես քննադատվել է: