18+. Վարդազարյանը միացրեց իր և Ջհանգիրյանի զրույցի ձայնագրությունը
Ի վերջո, ես ապացույց ներկայացնելու իրավունք ունեմ, բայց զրկվել եմ այդ իրավունքից։ Այդ մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ԲԴԽ նախագահ (լիազորությունները ժամանավոր կասեցված) Ռուբեն Վարդազարյանը` անդրադառնալով իր նկատմամբ հարուցված կարգապահական վարույթին։
Նա նշեց, որ ինքն ու իր փաստաբանը որոշել էին ԲԴԽ նիստի ընթացքում միջնորդություն ներկայացնել, որպեսզի դատական նիստը դռնփակ անցկացվի։
«Ես պատրաստվում էի հրապարակել մի ձայնագրություն։ Բայց քանի որ այդ հնարավորությունից զրկվել եմ, ես կհրապարակեմ այդ ձայնագրությունը։ Հիմա միացնեմ և դուք լսեք, թե ինչու եմ ես դարձել թիրախ»,- նշեց նա։
Նա տեղեկացրեց, որ ձայնագրությունն արվել է 2021 թվականի փետրվարի 20-ին, և ինքը մեկ ու կես տարի լռել է մի պատճառով, որ մտածել է՝ ԲԴԽ-ն ողջամիտ կգտնվի ու որևէ ծայրահեղ քայլի չի գնա։
Մանրամասները՝ տեսանյութում։