Այս խայտառակությունը, որի անունը պատգամավոր է

Այս խայտառակությունը, որի անունը պատգամավոր է

Նիկոլ Փաշինյանը միայնակ չի կարող բռնապետություն հաստատել, եթե նրան չաջակցեն տարբեր պաշտոնյաներ, պատգամավորներ, իշխանության հաստիքային ու արտահաստիքային հաճախորդներ։ 

«Բռնապետության դեմքը» խորագրի այսօրվա «հերոսը»՝ ԱԺ ՔՊ խմբակցության անդամ  Հովիկ Աղազարյանն է, որին է պատկանում ամենասկանդալային հայտարարությունը  Մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջադեպից հետո: 

«Մտքի գիգանտը» 

ՀՀ ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես ներողություն եմ խնդրում միջազգային ողջ քաղաքակիրթ հանրությունից, որ, որպես քաղաքացի և պատգամավոր, չեմ արել ինձանից կախված առավելագույնը իմ ազգի միջից ամբողջովին արմատախիլ անելու վայրի և մարդակեր ցեղերին հատուկ դրսևորումները։ Ամոթ ինձ»։ 

Ստորաքարշության մաստեր-կլաս 

Մարդն ինչքան ստորաքարշ պետք է լինի, որ սեփական ժողովրդին համեմատի «վայրի և մարդակեր ցեղերի» հետ՝ փաստացի ստանձնելով Ադրբեջանի փաստաբանությունը:
Բացի այդ, Ֆեյսբուքում շրջանառվում է մի հղում, որը փաստում է, որ Աղազարյանը սեռական բնույթի հայհոյանք է տվել մի կնոջ: Նման բարոյական նկարագիր ունեցող մարդն իրավունք չունի լինել ԱԺ պատգամավոր՝ կատարելապես վարկաբեկելով պետական ինստիտուտները:

Վահրամ Բագրատյան