Տապակած, եփած և հում. սոխի բուժիչ հատկությունները տարբեր հիվանդությունների դեպքում

Սոխը, որ մեր ամենօրյա սննդակարգի անբաժան մաս է կազմում` հում, տապակած կամ եփած վիճակում, տարատեսակ հիվանդություններ բուժելու բնական դեղամիջոց է, ինչպես օրինակ` գլխացավի, հազի, ջերմությունն իջեցնելու համար: Սոխի օգտագործման եղանակները տարբեր խնդիրների դեպքում ներկայացնում է Healthy Life Tricks-ը:
Սոխի շերտեր
1. Գլխացավի, այտուցների, ականջի ցավի և մրսածության ժամանակ բորբոքվածությունը կարելի է բուժել` կլոր շերտերով կտրատած սոխը ցավոտ հատվածին դնելով:
2. Մարմնի բարձր ջերմության համար կտրատած սոխը դնում ոտքերին:
3. Քթի արյունահոսության ժամանակ կտրատած սոխը դնում են պարանոցին:
4. Եթե վայրի կենդանի է կծել, ապա սոխը կարող եք դնել վերքի վրա:
5. Բշտիկների կամ ցանի պարագայում, սոխն աղում են, խառնում այն մի փոքր ձիթապտղի յուղի հետ և դնում կարմրած հատվածին` 1-2 ժամ:
Սոխի հյութը
1. Սոխը կտրատում են մանր կտորների և ճզմելով քամում հյութը: Թոքերի բորբոքման ժամանակ խառնում են այդ հյութը մեկ ճաշի գդալ մեղրի հետ և խմում օրական 2-3 անգամ:
2. Մազաթափությունը կանխելու համար գլխամաշկը մերսում են սոխի հյութով:
3. Ուժեղ հազը կարելի է բուժել սոխի հյութով` ջրով բացած: Այս եղանակը կարելի է կիրառել աղիները մաքրելու համար:
Եփած սոխ
1. Հաճախամիզության կամ խոցերի բուժման համար մեկ սոխ կտրատում են, խառնում այն 200 մլ ջրի հետ և 1 ճաշի գդալ մեղր ավելացնում: Ապա եփում խառնուրդը 2 մլ գինով և խմում ժամը մեկ` 1 ճաշի գդալ:
Խորոված սոխ
1. Եթե արյան մակարդման հետ խնդիրներ կան, պետք է ամեն օր ձիթապտղի յուղով տապակած մեկական սոխ ուտել` կեսօրին և երեկոյան: