Ucom-ի և Վիվա-ՄՏՍ-ի կապերը խափանումներով են գործում․ բջջային ինտերնետը հասանելի չէ

Ucom և Վիվա-ՄՏՍ հեռահաղորդակցական ընկերությունների կապերը գործում են խափանումներով։
MediaHub-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել, որ չի գործում բջջային ինտերնետ կապը։ Բացի այդ, հնարավոր չի լինում կապ հաստատել հիշյալ ընկերությունների զանգերի կենտրոն՝ հասկանալու, թե ինչ խնդիր է առաջացել։