Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերտոգենբոսխի մրցաշարի քառորդ եզրափակիչ

Կարեն Խաչանովը դուրս է եկել Հերտոգենբոսխի մրցաշարի քառորդ եզրափակիչ

ՌԴ-ը ներկայացնող ազգությամբ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը դուրս է եկել Նիդեռլանդների Հերտոգենբոսխ քաղաքում անցկացվող ATP-250 շարքի մրցաշարի քառորդ եզրափակիչ։ 1/8 եզրափակչում աշխարհի 23-րդ ռակետ Կարեն Խաչանովը դժվարությամբ կարողացել է հաղթել ATP-ի վարկանիշային աղյուսակի 81-րդ ռակետին: Քառորդ եզրափակչում Խաչանովը մրցելու է կանադացի Ֆելիքս Օժե-Ալյասիմի հետ։