Արտակ Զեյնալյանը՝ ՄԻՊ թեկնածու առաջադրվելու մասին

Ավելի վաղ հայտնել էինք, որ MediaHub.am-ի տեղեկություններով՝ ՔՊ ՄԻՊ թեկնածու է դիտարկում Եվրադատարանում գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան, ԱԺ նախկին պատգամավոր Արտակ Զեյլանյանին։
MediaHub.am-ը փորձեց հենց Զեյնալյանից ճշտել, թե որքանով է այս լուրը համապատասխանում իրականությանն ու արդյոք նա առաջարկ ստացել է իշխող ուժից:
Արտակ Զեյնալյանը, սակայն, ստանդարտ պատասխան տվեց. «Ո՛չ հերքում եմ, ո՛չ հաստատում»։
Հիշեցնենք, որ Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից հետո Հայաստանն արդեն տասն օրից ավելի է չունի ՄԻՊ: Նախօրեին հայտնի դարձավ, որ ԱԺ աշխատակազմը տեղեկացրել է բոլոր խմբակցություններին օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկական թեկնածու առաջադրելու մասին։
«Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի համաձայն՝ թեկնածուները կարող են առաջադրվել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը թափուր մնալուց հետո՝ տասնօրյա ժամկետում, սակայն դեռ որևէ խմբակցություն ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու չի առաջադրել։
Լիաննա Թորոսյան