«Բարսելոնան» Լա լիգայի մեկնարկային տուրում չի կարողացել հաղթել «Ռայո Վալեկանոյին»

«Բարսելոնան» Լա լիգայի մեկնարկային տուրում չի կարողացել հաղթել «Ռայո Վալեկանոյին»

Լա լիգայի 2022-23 թթ․ մրցաշրջանի մեկնարկային տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ գոլազուրկ ոչ-ոքի է խաղացել «Ռայո Վալեկանոյի» հետ։ Հանդիպման վերջնամասում խաղադաշտից հեռացվել է Սերխիո Բուսկետսը։

Կատալոնական ակումբն այս խաղից առաջ հասցրել էր հայտավորել նորեկներին։ Ռոբերտ Լևանդովսկին, Անդրեաս Քրիստենսենը և Ռաֆինյան մեկնարկային կազմում էին։ Ֆրանկ Կեսյեն փոխարինման է մտել երկրորդ խաղակեսում։