Տիկի՛ն Էրատո, կողմնորոշվեք՝ ո՞վ եք դուք՝ ֆիզիկոս, բոստանչի, թե՞՝ դավաճան․ արցախցի պատգամավոր

Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքն ու հերոսների պատիվը։ Այդ մասին այսօր՝ Արցախի ԱԺ արտահերթ նիստի ընթացքում ասաց պատգամավոր Նելա Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ այս բարդ ու ճակատագրական ժամանակահատվածում արցախցին իրավունք չունի անտարբեր մնալ «Նիկոլի ու Արաբաթ Միրզոյանի» այն հայտարարություններին, թե Արցախն Ադրբեջան է։ 

«Վա՛յ, Ղարաբա՛ղ, տես՝ ով է քո ճակատագիրը որոշում։ Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը հենց  Նիկոլ Փաշինյանն է, նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը։ Իսկ Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի վրա։ Տիկի՛ն Էրատո, վերջապես կողմնորոշվեք՝ ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատար, ֆիզիկոս, այգեպան, բոստանչի, թե՞՝ դավաճան»,- նշեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։