Ինչպես խուսափել մթնոլորտային ճնշման ցավոտ փոփոխություններից

Ֆիզիկական ակտիվությունը և քնի ժամանակացույցի պահպանումը կօգնեն բարելավել ձեր ինքնազգացողությունը մթնոլորտային ճնշման փոփոխության ժամանակ: Նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան «Իզվեստիա»-ի հետ զրույցում խորհուրդներ է տվել, թե ինչպես հաղթահարել տհաճ ախտանիշները։
Փորձագետը նշել է, որ եղանակի կտրուկ փոփոխություններին դիմակայելու ունիվերսալ միջոց չկա։ Այնուամենայնիվ, բավարար քունը, ճիշտ սնվելն ու տեղաշարժվելը կարող են օգնել ավելի լավ զգալ նման օրերին:
«Հիպերտոնիկ հիվանդները պետք է սահմանափակեն հեղուկի ընդունումը և խուսափեն աղի սննդից: Ոմանք գտնում են, որ կոնտրաստային ցնցուղներն ու տաք ոտքերի լոգանքն օգնում են հաղթահարել անհարմարությունը»,- ավելացրել է Դեմյանովսկայան։
Նա նաև խորհուրդ է տվել կանոնավոր կլիմայական թերապիա և բալնեոթերապիա եղանակի նկատմամբ զգայուն մարդկանց համար: