Օդանավակայանը դադարեցնում է աշխատանքը

Օդանավակայանը դադարեցնում է աշխատանքը

Իսրայելում օդանավակայանները դադարեցնում են իրենց աշխատանքը: 

Բեն Գուրիոն օդանավակայանի աշխատակիցները հայտարարել են գործադուլի մասին։ Արտասահմանյան երկրներ բոլոր չվերթները չեղարկել են՝ որպես բողոք վարչապետ Բենիամին Նեթանյահուի վարած պետան քաղաքականության։

Իսրայելի էլեկտրաէներգիայի ընկերությունը ևս միացել է Նեթանյահուի կաբինետի դատական բարեփոխումների օրինագծի դեմ համազգային գործադուլներին:

Հիշեցնենք, (https://t.me/MediaHub1world/436) որ Իսրայելում զանգվածային ցույցերը սկիզբ են առել հունվարին այն բանից հետո, երբ իշխող կոալիցիան հայտարարել է իր փոփոխությունների փաթեթը, որը, ըստ կառավարության, անհրաժեշտ է օրենսդիրների և դատական համակարգի միջև լիազորությունները վերահավասարակշռելու համար: 

Այսօր էլ, ավելի վաղ Նեթանյահուն հայտարարել է, որ կդադարեցնի դատական   բարեփոխումների նախագիծը՝ բողոքի ցույցերի ֆոնին: