Ողբերգական դեպք՝ Երևանում. Դավիթաշեն կամրջի տակ՝ Հրազդան գետում, հայտնաբերվել է տղամարդու դի

Այսօր՝ հունվար 22-ին, ողբերգական դեպք է տեղ ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մաշտոցի բաժին և ոստիկանության Դավիթաշենի բաժանմքունք միաժամանակ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դավիթաշենի կամրջի տակ՝ Հրազդան գետում, տղամարդու դի կա:
Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապգնության բժիշկների թիվ 22 բրիգադը, ովքեր արձանագրել են տղամարդու մահը:
Ահազանգով ժամանել են ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 15 փրկարարական խումբը՝ Սերգեյ Բիձյանի գլխավորությամբ, ովքեր գետից դուրս են բերել դին ու պատգարակով մոտեցնում են դիատարին:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը: