Բնակիչների ուղղությամբ կրակոցներ՝ «օպերի» կողմի՞ց

MediaHub.am-ի հավաստի տեղեկություններով՝ Նոր Արեշ չորրորդ փողոցում երեկ գիշեր վիճաբանություն է տեղի ունեցել, որի ընթացքում կրակոցներ են հնչել։
Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կրակոց արձակողը եղել է Շենգավիթի «օպերը» Գոռ Սմբատյանը, որն իրեն ամրակցված զենքից կրակոցներ է արձակել։
ՆԳ նախարարության Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնեցին, որ երեկ 21:50-ին քաղաքացուց ահազանգ են ստացել, որ Նոր Արեշ չորրորդ փողոցում մի խումբ քաղաքացիներ «իրար են սպանում», զենքով կրակում են։
«Ահազանգով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական»,- ասացին գերատեսչությունից։
Նարե Գնունի